ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

«Օրենքի դեմ պայքարը նոր չենք սկսել»

«Օրենքի դեմ պայքարը նոր չենք սկսել»
24.01.2014 | 14:44

«Ժառանգությունը» կշարունակի համագործակցել ԱԺ չորս քաղաքական ուժերի հետ և կպայքարի ընդդեմ «Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման» մասին օրենքի: Այս մասին մեզ տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Նա հիշեցրեց, որ նախորդ գումարման խորհրդարանում իրենց խմբակցությունը դեմ է եղել օրենքին և ակտիվորեն պայքարել է այդ օրենքի ընդունման դեմ:

irates.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք ԱՄՆ-ում գտնվող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մասնակցելու է հունվարի 27-31-ը ընթացող ԵԽԽՎ նստաշրջանին:

Արմեն Մարտիրոսյանն այդ մասին չուներ որևէ տեղեկություն և խորհուրդ տվեց այդ մասին իմանալ անձամբ Զարուհի Փոստանջյանից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ